Փոքր խմբի գործիքների տուփ․ ինչպես պատասխանել հարցերին
Ամփոփում․ Այս պատասխանը ժամանակ է տալիս Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում գտնելու այն հատվածը կամ պատմությունը, որտեղ կարելի է գտնել պատասխանը։
Ընթերցելու համար՝ 1 րոպե

Ամփոփում․ Այս պատասխանը ժամանակ է տալիս Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում գտնելու այն հատվածը կամ պատմությունը, որտեղ կարելի է գտնել պատասխանը։
«Գործիքների տուփ» շարքի գրառումներում կպատասխանենք փոքր խմբեր վարելու մասին ամենատարածված հարցերից մի քանիսին։ Եթե ունեք հարցեր, որոնց կուզենայիք պատասխան ստանալ, գրեք մեզ։
Իսկ եթե ինչ-որ մեկը հարցնի մի բանի մասին, որը կապ չունի մեր ուսումնասիրած հատվածի հետ՞
Թեև հարցերը կարևոր են, Աստվածաշնչի ուսումնասիրության մասնակիցների համար ժամանակն էլ է կարևոր։ Կարող ենք ասել․ «Շատ լավ հարց է, ուրախ եմ, որ հարցրեցիր։ Եկեք հաջորդ շաբաթ միասին անդրադառնանք դրան, որ ավելի շատ ժամանակ ունենանք։ Կարծում եմ՝ բոլորս էլ կուզենայինք իմանալ պատասխանը»։
Այս պատասխանը ժամանակ է տալիս Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում գտնելու այն հատվածը կամ պատմությունը, որտեղ կարելի է գտնել պատասխանը։ Եթե չենք գտնում համապատասխան հատվածը կամ աստվածաշնչյան պատմությունը, կարող ենք դիմել Հիսուսի այն հետևորդներին, ովքեր ավելի առաջ են գնացել այս ճանապարհին, և խնդրել նրանց օգնել մեզ գտնել համապատասխան հատվածը։
Այսպես մեր փոքր խմբին ցույց ենք տալիս, որ փոքր խումբ վարելու համար պարտադիր չէ մասնագետ լինել։ Մենք օրինակ ենք ծառայում՝ ցույց տալով, որ առաջնորդելը պատասխաններ տալը չէ, այլ ուղղություն ցույց տալը, որպեսզի ուրիշներն էլ Սուրբ Հոգու միջոցով գտնեն պատասխանները։
Երբ հարցեր են ծագում, մտածեք պատասխանը գտնելու մասին, ոչ թե պատասխաններ տալու։
Առնչվող հոդվածներ
Պատրա՞ստ եք կիրառել սա։
Սկսեք հավելված ստեղծել ձեր մարդկանց համար կամ նախ խոսեք մեզ հետ։



